Մեր տեղեկություններով` վերջին շրջանում, մինչ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումը, բավականաչափ լարված են եղել Ծառուկյան-Օսկանյան հարաբերությունները։ Նրանք հաճախ են վիճել միմյանց հետ` ապագա քայլերի, կուսակցության դիրքորոշումների շուրջ: Նույն այդ շրջանում բավականին մեծ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա: Ավելին, քան Ռոբերտ Քոչարյանինը։
«Երբ Գագոն հանդիպում էր Լևոնի հետ, մի քանի օր լրիվ ուրիշ մարդ էր դառնում, չէինք ճանաչում նրան. շամանային ու նեյրոլինգվիստիկ տեխնոլոգիային տիրապետող Լ.Տ.-Պ-ն լրիվ իր ազդեցության տակ էր առել նրան, Գագոն իրականության զգացողությունը լրիվ կորցրել էր, իսկ Օսկանյանին նա մի օր բացահայտ ասել էր. ես Լևոնի հետ պայմանավորվածություն ունեմ` ես գնում եմ նախագահ, ինքը` ԱԺ նախագահ»: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր արդեն Քոչարյան-Ծառուկյան հարաբերությունները նույնպես այն չեն, ընդ որում` Լ. Տ.-Պ-ի պատճառով: Ավելին` վերջերս շատ նեղ շրջանակում Քոչարյանն անչափ կոպիտ (մեղմ ասած) է արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ